ՌԴ ԱԳՆ. Բաշար Ասադը միշտ չէ, որ ժամանակին է արձագանքում Ռուսաստանի առաջարկներին

ՌԴ ԱԳՆ. Բաշար Ասադը միշտ չէ, որ ժամանակին է արձագանքում Ռուսաստանի առաջարկներին

PanARMENIAN.Net - Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը միշտ չէ, որ ժամանակին է արձագանքում Ռուսաստանի առաջարկներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ցավոք սրտի, մեր ոչ բոլոր խորհուրդները և ոչ միշտ են գործնական արտացոլում գտել գործողություններում»,- ասել է Լավրովը՝ Պետդումայում պատասխանելով հարցերին:

Լավրովի խոսքով, Ասադն ընդունել է օգտակար օրենքներ, որոնք նորացնում են համակարգը, բայց դա «արվում է մեծ ուշացմամբ»: «Ուշացումով են կատարվում երկխոսություն սկսելու մասին առաջարկները, իսկ զինված դիմադրությունը ձեռք է բերում սեփական դինամիկան, և այդ իներցիան կարող է գրավել և կուլ տակ բոլորին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---