Մահմուդ Ահմադինեժադը փորձում է արդարացնել իր հարցաքննությունը ԻԻՀ մեջլիսում

Մահմուդ Ահմադինեժադը փորձում է արդարացնել իր հարցաքննությունը ԻԻՀ մեջլիսում

PanARMENIAN.Net - Պատգամավորների հարցերին պարզաբանումներ տալու համար նախագահին մեջլիս կանչելն արտակարգ իրադարձություն չէ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր կայացած մեջլիսի բաց նիստի ընթացքում: Նրա խոսքով, դա նախատեսված է օրենքով և պետք չէ դրա շուրջ անառողջ իրարանցում ստեղծել, հաղորդում է IRNA-ն:

Նա պատասխանել է պատգամավորների հարցին Թեհրանի մետրոպոլիտենի ֆինանսավորման վերաբերյալ: «Մետրոյի զարգացման միջոցները պետք է տրամադրվեն Արժույթային հիմնադրամի կողմից: Սակայն Կենտրոնական բանկը գրավոր հայտարարություն է կատարել, որ այն դատարկ է: Այսպիսով, անհնար է միջոցներ հատկացնել մետրոյին: Մենք չենք կարող միջոցներ հայթայթել՝ նվազեցնելով այլ ոլորտների ծախսերը, օրինակ, առողջապահության և կրթության»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---