Յուրի Պատրիկեև. Այնպիսի մրցավարություն, ինչպիսին էր Բելգրադում, իմ 10 տարվա կարիերայի ընթացքում չէի տեսել

Յուրի Պատրիկեև. Այնպիսի մրցավարություն, ինչպիսին էր Բելգրադում, իմ 10 տարվա կարիերայի ընթացքում չէի տեսել

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը կարծում է, որ Հայաստանի հավաքականը լավ է հանդես եկել: «Այնպիսի մրցավարություն, ինչպիսին էր Բելգրադում, իմ 10 տարվա կարիերայի ընթացքում չէի տեսել: Իմ ելույթի մասին կարող եմ ասել, որ թույլ եմ տվել սխալ, ինչի պատճառով չկարողացա պայքարել չեմպիոնության համար»,-ասել է Պատրիկեևը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Պատրիկեևի անձնական մարզինչ Սամվել Գևորգյանը, իր մարզիկը չկարողացավ դառնալ Եվրոպայի չեմպիոն թույլ տված տեխնիկական սխալի պատճառով: «Ռիզա Կայալպայի դեմ առաջին մենամարտում Պատրիկեևը զիջել է 2:1 հաշվով: Նման մրցաշարերում միշտ դժվար է առաջին մենամարտերին, քանի որ մարզիկը կիլոգրամներ է կորցնում, ինչը և ազդում է մարզիկի պատրաստվածության վրա: Եթե այս մարզիկները հանդիպեին եզրափակչում, ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել»,-ընդգծել է Գևորգյանը:

Բուլղարիայի վարկանիշային մրցաշարում Պատրիկեևը պատրաստվելու է Երևանում: Առաջիկա 10 օրերին նա մարզվելու է անհատական մարզչի ղեկավարությամբ, ապա կշարունակի նախապատրաստվել հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---