Լևոն Ջուլֆալակյան. Եթե FILA-ն որոշի հաստատել Ամոյանի որակազրկումը, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք

Լևոն Ջուլֆալակյան. Եթե FILA-ն որոշի հաստատել Ամոյանի որակազրկումը, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք

PanARMENIAN.Net - Առաջիկայում կկայանա ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի նիստը, որտեղ նաև քննարկվելու են մրցավարների սխալները, որոնք թույլ են տրվել Բելգրադի Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով, բյուրոյի անդամները պետք է որոշեն նաև Ռոման Ամոյանի որակազրկման հարցը:

«Ինչպես արդեն հայտնի է, ադրբեջանցի Էլչին Ալիևի հետ մենամարտից հետո մրցավարը որակազրկել էր մեր մարզիկին: Հուսով եմ, որ FILA-ն ճիշտ որոշում կընդունի և որակազրկումը չի ազդի Ռոմանի հետագա ելույթների վրա: Սակայն եթե FILA-ն որևէ այլ որոշում կայացնի, մեր Ֆեդերացիան, Օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկեն»,-հայտարարել է Ջուլֆալակյանը:

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Ամոյանի և Ալիևի միջև մենամարտը, մրցավարների շնորհիվ, ավարտվեց հօգուտ ադրբեջանցու: Հայ մարզիկին որակազրկեցին, քանի որ մենամարտի վերջում նա հրաժարվեց սեղմել հակառակորդի ձեռքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---