Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար միշտ էլ հաճելի է դառնալ ակումբի և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար միշտ էլ հաճելի է դառնալ ակումբի և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իրենց համար հեշտ մրցակիցներ չկան: «Ինձ համար մեծ պատիվ է գոլ խփելը: Նշանակություն չունի, թե որ խաղում, կարևոր է գնդակն ուղղել ցանցին և օգնել թիմին հաղթել: Կարծում եմ, «Չերնոմորեցի» հետ խաղում արդեն ամեն ինչ լավ կլինի: Կցանկանայի, որպեսզի երկրպագուները ոգևորեին և աջակցեին մեզ այս խաղում, իսկ մենք կանենք ամեն բան, որպեսզի նրանց հաղթանակ նվիրենք»,-կիսապաշտպանի խոսքը հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ իր համար միշտ էլ հաճելի է եղել դառնալ ակումբի և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, քանի որ դա մոտիվացնում է:

Մարտի 17-ին Դոնեցկի թիմն իր հարկի տակ պետք է հանդիպի Օդեսայի «Չերնոմորեցի» հետ, որը ներկայումս մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ «Շախտյորը»` 2-րդ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---