OTE-Ն ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-ՈՒՄ ՀԵՏԱԳԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ՆՐԱ ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Հունական OTE կորպորացիան բանակցություններ է վարում Հայաստանի հեռահաղորդակցության կապի մենաշնորհատեր հանդիսացող «ԱրմենՏել» ընկերության իրեն պատկանող 90% բաժնետոմսերը վաճառելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին ասվում է 2003 թվականի արդյունքների հիման վրա հրապարակված OTE-ի ֆինանսական հաշվետվությունում: Փաստաթղթում նշվում է, որ «ԱրմենՏելի»-ի մաքուր եկամուտը 2003 թվականին կազմել է 11,8 մլն եվրո: «OTE-ն հրաժարվում է «ԱրմենՏել»-ում հետագա ներդրումներ կատարելուց եւ ծախսերի կրճատման ծրագիր է մշակել»,- ասվում է հաշվետվությունում: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը վերջերս որոշում է ընդունել «ԱրմենՏել»-ին բջջային կապի եւ ինտերնետ ծառայությունների մենաշնորհից զրկելու մասին, որն ուժի մեջ կմտնի այս տարվա ամռանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---