Բելգիական ողբերգություն. ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Բելգիայի արքա Ալբերտ Երկրորդին

Բելգիական ողբերգություն. ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Բելգիայի արքա Ալբերտ Երկրորդին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղա­քում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասն­յակից ավելի երեխաներ և նրանց ուղեկցող անձինք. «Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտ­նում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զորակցություն` այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին»,-ասվում է նախագահի հեռագրում:

Եվրոպայի երկրների պատմության մեջ այս ճանապարհա-տրանսպորտային միջադեպը որակվել է որպես ամենաողբերգականն ու զանգվածայինը` զոհվածների և տուժածների քանակությամբ: Վթարի արդյունքում զոհվել է 28 մարդ, որոնցից 22 երեխաներ են, ևս 24 երեխա տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Ավտոբուսի 52 ուղևորների թվում, բելգիացիներից բացի, եղել է նաև 7 երեխա Նիդերլանդներից:

Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն երկրում սուգ է հայտարարել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---