Հայաստանում Կորեայի նոր դեսպանը խոստացել է անել ամեն բան` երկրների հարաբերությունների ամրապնդման համար

Հայաստանում Կորեայի նոր դեսպանը խոստացել է անել ամեն բան` երկրների հարաբերությունների ամրապնդման համար

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան /նստավայրը` Մոսկվա/ Վի Սոն Լակին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին՝ Սերգեյ Մանասարյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում:

Դեսպան Վի Սոն Լակը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-կորեական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման համար:

Փոխնախարար Մանասարյանը և Վի Սոն Լակը անդրադարձան քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակին:

Հատկապես կարևորվեցին փետրվարին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Կորեա այցի արդյունքները, մարտի 26-27-ին Կորեայում նախատեսվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը, մայիս-օգոստոսին Յոսու Կորեա 2012 համաշխարհային ԷՔՍՊՈ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Կորեայի միջև ակտիվ համագործակցությունը, ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդարանների միջեւ ձևավորված ջերմ համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց Հայաստանում և Կորեայում այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը։

Սերգեյ Մանասարյանը և Վի Սոն Լակը կարծիքներ փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---