Օբամայի վարչակազմը չի համարում, որ Քարզայը Աֆղանստանից ամերիկյան զորքերի անհապաղ դուրսբերումն է ուզում

Օբամայի վարչակազմը չի համարում, որ Քարզայը Աֆղանստանից ամերիկյան զորքերի անհապաղ դուրսբերումն է ուզում

PanARMENIAN.Net - Օբամայի վարչակազմը չի համարում, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կուզենար, որպեսզի ամերիկյան զորքերն անհապաղ դուրս բերվեին իր երկրի գյուղական բնակավայրերից: Այդ մասին Աբու-Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) հինգշաբթի օրը լրագրողներին է հայտնել Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը, ով ուղեկցում է Լեոն Պանետտային Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների նրա ներկայիս ուղևորության ընթացքում, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք ենթադրում ենք, որ այսօր Քարզայի կատարած հայտարարությունն արտացոլում է նրա շահագրգռվածությունը Աֆղանստանի՝ լիովին անկախ և ինքնուրույն դառնալու գործում,- նշել է Լիթլը:- Այդպիսին է նաև ԱՄՆ նպատակը, և մենք ենթադրում ենք, որ մեզ պետք է հետագայում ևս սերտորեն փոխգործակցել աֆղանցիների հետ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---