ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԻՆ, ՈՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ԽՄԲԱԳՐԻՆ 4 մարտի 2004 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ եւ ԶԼՄ-ներ հանդես են եկել ի պաշտպանություն պոլսահայ «Ակոս» շաբաթաթերթի, որի հասցեին սպառնալիքներ են հնչում ծայրահեղական շրջանակներից` կապված Թուրքիայի ազգային հերոսուհի Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին հրապարակման հետ: Մասնավորապես, թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին ծայրահեղականները սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Նախօրեին «Ակոսի» խմբագրություն այցելած Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության, «Մեսոպոտամիա» հասարակական միության, իրավապաշտպան կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել կատարվածի կապակցությամբ: «Հրանտ Դինքը նապատակ չունի թշնամանք սերմանել հայերի եւ թուրքերի միջեւ, այլ հակառակը, բարեկամության կոչ է անում», ասված է տարածված հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ վերջերս մի շարք եվրոպական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, ինչպես նաեւ «Ակոսի» վարկածով, Թուրքական պետության հիմնադիր Աթաթուրքի կողմից որդեգրած, առաջին թրքուհի` ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենի հարազատ հայրը եղել է հայ, որին սպանել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |