Տոկիոն պատրաստ է ոչնչացնել Հյուսիսային Կորեայի հրթիռը, եթե այն անցնի Ճապոնիայի տարածքով

Տոկիոն պատրաստ է ոչնչացնել Հյուսիսային Կորեայի հրթիռը, եթե այն անցնի Ճապոնիայի տարածքով

PanARMENIAN.Net - Ճապոնիայի ՊՆ ղեկավար Նաոկի Տանական սպառնացել է կործանել հյուսիսկորեական հրթիռն իր արբանյակի հետ, եթե այն անցնի երկրի տարածքով: Նա հայտարարել է այդ մասին վերին պալատի բյուջետային հանձնաժողովում ի պատասխան պատգամավորների հարցումների:

«Ես կարծում եմ, որ այդ բալիստիկ հրթիռը ոչնչացնելու մասին հրաման կտրվի, եթե պարզ դառնա, որ այն անցնելու է Ճապոնիայի օդային տարածքով»,-հայտարարել է նախարարը: Նա հայտնել է, որ այժմ ուսումնասիրվում է «Պետրիոտ» զենիթահրթիռային համալիրների ու «Իջիս» բազմաթիրախ համակարգերով զինված նավերի օգտագործամն հարցը:

Փհենյանն արդեն պաշտոնապես իրազեկել է միջազգային կառույցներին այդ արբանյակի գործարկման մասին: Փորձագետները գտնում են, որ խոսքը բալիստիկ հրթիռի մասին է, որ «Տեպհոդոն-2» նոր տարբերակն է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---