SIPRI զեկույց. Հնդկաստանը դարձել է աշխարհի խոշորագույն սպառազինություն ներկրողը՝ առաջ անցնելով Չինաստանից

SIPRI զեկույց. Հնդկաստանը դարձել է աշխարհի խոշորագույն սպառազինություն ներկրողը՝ առաջ անցնելով Չինաստանից

PanARMENIAN.Net - Հնդկաստանը 2007-2011թթ. եղել է սպառազինությունների խոշորագույն ներկրողն աշխարհում՝ առաջ անցնելով Հարավային Կորեայից (2-րդ տեղ) և Չինաստանից ու Պակիստանից (3-րդ տեղ): Այդ մասին հաղորդվում է Աշխարհի խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի համալսարանի (SIPRI) զեկույցում, որը հրապարակել են հնդկական թերթերը:

SIPRI-ի տվյալների համաձայն, 2007-2011թթ. Ասիային և Օկեանիային բաժին է ընկել զենքի համաշխարհային ներկրման 44 տոկոսը, Եվրոպային՝ 19 տոկոսը, Մերձավոր Արևելքին՝ 17 տոկոսը, Ամերիկային՝ 11 տոկոսը, Աֆրիկային՝ 9 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---