Լեհաստանի մրցակցության և սպառողների պաշտպանության վարչությունը դատի է տվել ՈՒԵՖԱ-ին

Լեհաստանի մրցակցության և սպառողների պաշտպանության վարչությունը դատի է տվել ՈՒԵՖԱ-ին

PanARMENIAN.Net - Լեհաստանի մրցակցության և սպառողների պաշտպանության վարչությունը (UOKiK) դատի է տվել ՈՒԵՖԱ-ին: Լեհական ինստիտուտում գտնում են, որ կազմակերպությունը կարող է խախտած լինել լեհական օրենսդրությունը, քանի որ ոչ մի պատասխանատվություն չի կրելու մրցաշարերի խաղերի տոմսերի վաճառքի հետ կապված հնարավոր խնդիրների համար:

«Մենք նկատեցինք, որ դրույթներից շատերը թույլատրված չեն լեհական օրենսդրությամբ: Ուստի, մենք հայց կներկայացնենք ՈՒԵՖԱ-ի դեմ»,-ասել է UOKiK քարտուղար Մալոգժատա Ցելոխը:

Մասնավորապես, լեհական ինստիտուտը նորմալ չի համարում այն, որ ՈՒԵՖԱ-ն չի պատասխանում ինտերնետում սխալ տեղեկատվության, տեխնիկական խնդիրների համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---