Ստեփան Սաֆարյանը հերքել է «Ժառանգության» ընտրացուցակից դժգոհության մասին լուրերը

Ստեփան Սաֆարյանը հերքել է «Ժառանգության» ընտրացուցակից դժգոհության մասին լուրերը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը մեկնաբանել է կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանի խոսքերը, ով հայտարարել է, որ կուսակցության ընտրական ցուցակը «տրամաբանական չէ և անարդար է» և «Ժառանգությունում» շատերը դժգոհ են դրանից: «Եթե դժգոհություն լիներ, դուք այդ մասին կլսեիք, եղել է մեկ դժգոհություն և դուք լսել եք դա»,- նշել է նա: «Եթե մեզանից ինչ-որ մեկն այդ ցուցակն այլ կերպ կձևավորեր, դա չի նշանակում, որ արդեն ձևավորված ցուցակը սխալ է»,- ասել է Ստեփան Սաֆարյանը:

Ինչ վերաբերվում է «Ժառանգությունից» Կարինե Հակոբյանի դուրս գալուն, ապա Սաֆարյանը հայտարարել է. «Մենք շատ ենք սիրում նրան, անձամբ ես շատ եմ սիրում, և շնորհակալ եմ նրա հետ համատեղ աշխատանքի համար»:

Սաֆարյանը նաև պատասխանել է լրագրողներին հարցին, թե ինչու կուսակցության հայտնի պատգամավորները՝ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը նման ցածր տեղեր են զբաղեցնում: «Մենք բոլորս վստահ ենք, որ կհաղթենք: Մենք ընդունել ենք շատ կարևոր որոշում՝ ես, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, ովքեր առաջադրվելու են մաժորիտար համակարգով, և վստահ ենք, որ կլինենք նոր խորհրդարանում»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է լրագրողների նկատողություններին, որ ցուցակում որոշ մարդիկ, մասնավորապես Թևան Պողոսյանը, ժամանակին եղել են հայ-թուրքական արձանագրությունների օգտին, ապա Սաֆարյանը նշել է. «Թևան Պողոսյանն արտահայտել է իր փորձագիտական կարծիքը: Հիմա նա քաղաքական թիմում է և կարծում եմ՝ կհամաձայնեցնի իր դիրքորոշումը քաղաքական թիմի հետ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---