«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը կարող է մտափոխվել ու առաջադրել իր թեկնածությունը

«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը կարող է մտափոխվել ու առաջադրել իր թեկնածությունը

PanARMENIAN.Net - Հնարավոր է` մինչև մարտի 22-ն Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մտքափոխվի և առաջադրի իր թեկնածությունը Երևանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան): «Ես համոզել եմ իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որ իրա թեկնածությունը դնի: Թե չէ մենակ էի մնալու Ազգային ժողովում: Ես ուզում եմ ինքն էլ գա»,-երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Մինչ այդ էլ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իրեն այս երկրում միայն Սամվել Ալեքսանյանը կարող է համոզել` առաջադրվե՞լ, թե ոչ: Այսպիսով` ՀՀԿ-ի կողմից հնարավոր աջակցություն վայելող Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի պատգամավորական ապագան կարող է վտանգվել: Թերթը հիշեցնում է, որ այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն Ստյոպա Սաֆարյանը, ըստ լուրերի` նաև ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---