Լիոնել Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

Լիոնել Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջին տեղում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային ցուցակում, հայտնում է France Football-ը:

Արգենտինացու տարեկան վաստակը հասնում է 33 մլն եվրոյի: 10,5 մլն եվրոն «Բարսելոնայի» հետ պայմանագրով սահմանված հաստիքն է, ևս 1,5 մլն բոնուսային վճարումներն են, իսկ մնացած 21 միլիոնը բաժին է ընկնում տարբեր առևտրային համաձայնագրերին:

Վարկանիշի երկրորդ տեղում է «Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, որը վաստակում է տարեկան 31,5 մլն եվրո: Ըստ հետազոտության տվյալների, անգլիացին շուրջ 26 մլն եվրո է ստանում տարբեր գովազդային պայմանագրերով:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Նրա տարեկան վաստակը կազմում է 29,2 մլն եվրո, ընդ որում 15,5 մլն բաժին է ընկնում ֆուտբոլային դաշտից դուրս նրա ծավալած գործունեությանը, հայտնում է sports.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---