Նիկիտա Սիմոնյանը տպավորված է Լեհաստանի`Եվրո-2012-ին պատրաստվածության մակարդակով

Նիկիտա Սիմոնյանը տպավորված է Լեհաստանի`Եվրո-2012-ին  պատրաստվածության մակարդակով

PanARMENIAN.Net - ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն ասել է, որ տպավորված է Լեհաստանի` EURO-2012-ին պատրաստվածության մակարդակով:

«Նման մրցաշարի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները կառուցված են բարձր մակարդակով: Համոզված եմ, որ Եվրոպայի առաջնությունը բոլոր առումներով շատ լավ կանցնի: Խոստովանում եմ, որ սկզբում մենք մտավախություններ ունեինք մրցաշարի կազմակերպման հետ կապված: Սակայն մեր լեհ գործընկերները հավաստիացրել են, որ ամեն ինչ լավ կանցնի: Եվ մենք հիմա տեսնում ենք, թե ինչի վրա է հիմնված նրանց լավատեսությունը»,-Սիմոնյանի խոսքը հաղորդում է sport-express.ru-ն: Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում կխաղա А խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Լեհաստանի, Հունաստանի և Չեխիայի հավաքականները: Սիմոնյանի կարծիքով, խմբից դուրս կմնան Ռուսաստանն ու Լեհաստանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---