Միշել Պլատինին ապրիլի 12-ին ներկա կլինի Լվովի օդանավակայանի բացմանը

Միշել Պլատինին ապրիլի 12-ին ներկա կլինի Լվովի օդանավակայանի բացմանը

PanARMENIAN.Net - Լվովում միջազգային օդանավակայանի նոր տերմինալի բացումը կկայանա ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին: Տոնական իրադարձությունը պլանավորված է ապրիլի 12-ին:

«Ապրիլի 12-ն Ավիացիայի օրն է, ոււստի շատ խորհրդանշական է, որ Լվովի օդանավակայանը կբացվի հենց այդ օրը: Հանդիսություններին կմասնակցեն նաև պետության առաջին այրերը: Իսկ Պլատինին Լվովում աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի 2012-ի Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերաբերյալ»,- նրա խոսքերը հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---