ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Բրյուսը մտադիր Է այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այս մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, լրագրողներին հայտնել Է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սաթար Սաֆարովը: Նրա խոսքերով` նման որոշում Է կայացվել Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի նախնական զեկույցի ներկայացումից հետո: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում Է նաեւ Գ.Լենմարկերի այցը տարածաշրջան: Վերջինիս կողմից ղարաբաղյան խնդրի շուրջ պատրաստած վերջնական զեկույցը կներկայացվի Էդինբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի ընթացքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---