Գերմանիայի «կանաչներ». 2011-ին Ադրբեջանում կտտանքների է ենթարկվել 136 մարդ, ոմանց տանջամահ են արել

Գերմանիայի «կանաչներ». 2011-ին Ադրբեջանում կտտանքների է ենթարկվել 136 մարդ, ոմանց տանջամահ են արել

PanARMENIAN.Net - 2011-ին Ադրբեջանում, որտեղ մայիսին կայանալու է «Եվրատեսիլ» երգի մրցույթը, կտտանքների են ենթարկվել 136 հոգի, ընդ որում նրանցից երեք մահացել են: Նման տեղեկություններ են պարունակվում բուդեսթագում «Միություն-90»/«Կանաչներ» խմբակցության հարցմանը Գերմանիայի կառավարության պաշտոնական պատասխանում, մարտի 22-ին հաղորդում է գերմանական Neue Osnabrücker Zeitung-ը; Այդ փաստաթուղթը կազմելիս ԳԴՀ ԱԳՆ-ն օգտագործել է «վստահության արժանի» տվյալներ, որոնք Բեռլինին ներկայացրել է «Կտտանքների դեմ ադրբեջանական հանձնաժողով» հասարակական կազմակերպությունը:

ԳԴՀ կառավարության պատասխանից հետևում է, որ ներկա պահին Ադրբեջանի բանտերում գտնվում են հինգ լրագրողներ, որոնց պատիժը կապված է նրանց պրոֆեսիոնալ գործունեության հետ: Բացի դրանից, Բաքուն մինչև հիմա չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 46 որոշումներն Ադրբեջանում մամուլի ազատության ոտնահարումների հետ կապված, հաղորդում է Deutsche Welle-ն:

Այդ երկրում ԶԼՄ-ների ազատության դրությունն անհանգստացնում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:Այսպես, «Թղթակցիներ առանց սահմանների» կողմից կազմված Համաշխարհային ինդեքսում 2011-ին Ադրբեջանը զբաղեցրել է 179-ի շարքում 162–րդ տեղը: Երկրում առևանգում են լրագրողների և հարձակվում նրանց վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---