Դանիայի մայրաքաղաքում ընթանում է Քաղաքների և շրջանների եվրոպական գագաթաժողովը

Դանիայի մայրաքաղաքում ընթանում է Քաղաքների և շրջանների եվրոպական գագաթաժողովը

PanARMENIAN.Net - Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում իր աշխատանքն է սկսել Քաղաքների և շրջանների եվրոպական գագաթնաժողովը:

Մասնակիցները քննարկում են այն հարցը, թե ինչպես մեղմացնել ինտենսիվ տնտեսական զարգացման հետևանքները, ինչպիսիք են քաղաքների «տարածվելը», տրանսպորտային խցանումները, շրջակա միջավայրի աղտոտումը: Այդ առումով նրանք քննարկելու են եվրոպական քաղաքներում կյանքի վրա տնտեսական ճգնաժամի և կլիմայի փոփոխության ազդեցությունը:

ԵՄ Շրջանների հանձնաժողովի ղեկավար Մերսեդես Բրեսոն նշել է, որ Եվրոպան ամենաուրբանիզացված աշխարհամասն է, որտեղ բնակչության 75 տոկոսն ապրում է քաղաքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---