ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՐԿՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐ

PanARMENIAN.Net - Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեղադրանքով երկու հոգի ձերբակալվել են: Ինչպես հաղորդել են Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունում, ապրիլի 9-ին Երեւանի իրավապահ մարմիններրը ապօրինի զենք կրելու համար բերման են ենթարկել Մոսկվայի բնակիչներ Գեւորգ Մեսրոպյանին եւ Արթուր Մանգասարովին: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից մեկն իր համախոհների հետ ահաբեկչություն էին նախապատրաստում: Հանցավոր խումբը խոշոր վարձավճարով հավաքագրել էր նախկինում դատապարտված Գ.Մեսրոպյանին եւ Ա.Մանգասարովին, որոնց ապօրինի զենք էին տրամադրել: Վերջիններս ապրիլի 9-ին հանրահավաքի վայրից դեպի փողոց դուրս եկող մարդկանց շրջանում պետք է կրակոցներ արձակեին տարբեր ուղղություններով` դրանով իսկ խուճապ առաջացնելով ահաբեկչություն կատարելու նպատակով: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի ահաբեկչության եւ զենքի ու զինամթերքի պահպանման, կրելու եւ կիրառելու համար պատիժ նախատեսող հոդվածների համաձայն: Մեսրոպյանը եւ Մանգասարովը քննության ընթացքում խոստովանել են իրենց հանցագործ մտադրությունները: Բացի այդ, Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, երկրում սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված կոչեր անելու եւ իշխանության ներկայացուցիչներին հրապարակավ վիրավորանք հասցնելու համար ապրիլի 11-ին ձերբակալվել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---