Գրիգորի Այվազյան. Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է հարձակվել Ղարաբաղի վրա

Գրիգորի Այվազյան. Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է հարձակվել Ղարաբաղի վրա

PanARMENIAN.Net - «Միանգամայն հավանական է, որ եթե պատերազմ սկսվի Իրանում, Ադրբեջանը կներխուժի Ղարաբաղ»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը: «Ադրբեջանը չի կարող հավակնել Իրանի հյուսիսին, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: Ուստի պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման Իրանի դեմ պատերազմի դեպքում: Այվազյանը կարծիք հայտնեց, որ Իրանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում, եթե ներխուժում լինի Իրան, Իրանը կարող է պայմանավորվել Հայաստանի հետ Ատրպատականը ժամանակավորապես Հայաստանի վերահսկողությանը հանձնելու մասին՝ հետագայում այն Իրանին վերադարձնելու պայմանով: Իրավիճակի զարգացման մեկ այլ տարբերակ կարող է լինել ցամաքային գործողությունն Իրանի դեմ, երբ ցամաքային ուժերի կորիզը կազմված կլինի Ադրբեջանի բանակից, իսկ ԱՄՆ ու Իսրայելի ՌՕՈւ կաջակցեն օդից:

4  27.04.12 - Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---