ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ ՄԵՐԺՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ «ԳՐԱՎՅԱԼ» ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քննադատությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող վիճակի» քննարկման առնչությամբ: Ինչպես հաղորդում է Day.az-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ավելի վաղ հրավիրել է ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը այս հարցի վրա: «Հնարավոր է, որ Ադրբեջանը առաջ քաշի բանաձեւի նախագիծ, իսկ հնարավոր է, որ ձեռնարկի այլ միջոցներ»,-ասել է Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, Մինսկի խմբի համանախագահները լավ տեղեկացված են «գրավյալ» տարածքներում տիրող իրավիճակի մասին: Նախարարը նաեւ կոչ է արել համանախագահներին ակտիվացնել իրենց գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---