ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը դեսպան Վլադիմիր Պրյախինի ղեկավարությամբ նվիրվածություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների առաջխաղացմանը: Այդ մասին, ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, հայտարարել է ամերիկացի դիվանագետ Փոլ Ջոնսը: ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդման համաձայն, Փ.Ջոնսը նշել է, որ Վլադիմիր Պրյախինի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը աջակցել է Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի միջեւ համագործակցության մակարդակի բարձրացմանը: Նա հատկապես մատնանշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի մասնակցությունը Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, հակակոռուպցիոն ռազմավարության եւ հակաահաբեկչական օրենսդրության մշակմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---