ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՏԸ, ՈՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի վերաբերյալ դատավարությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ կսկսվի նոյեմբերի 23-ին Բուդապեշտում: Այդ մասին հաղորդել է զոհված սպայի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբան Նազելի Վարդանյանը: Միեւնույն ժամանակ Ն.Վարդանյանը նշել է, որ առայժմ պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովն ընթացիկ տարվա փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարել էր իր սենյակում քնած Գ.Մարգարյանին, որի հետ միասին նա մասնակցում էր Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացներին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---