ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է, ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆԵԼՈՒ ԹՈՒՅԼ ՀՈՒՅՍ ԿԱ

PanARMENIAN.Net - Ներկայումս Լեռնային Ղարաբաղի գծով բանակցային գործընթացը ակտիվացել է, եւ արդյունքի հասնելու թույլ հույս կա, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում: Միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը գործնականում լուծված չէ, խոսակցություններ կգնան այն մասին, թե բանակցային գործընթացը փակուղի է մտել»: «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման հակամարտությունները շուտ չեն լուծվում»,-գտնում է Հայաստանի նախագահը: «Բանակցային գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից շատ ավելի լայն շրջանակներ ունի: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կանոնավոր այցելություններն են տարածաշրջան, նրանց հանդիպումներն են Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ»,-նշել է նա: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին ես ներկայացնում են նաեւ Լեռնային Ղարաբաղի շահերը»,-նշել է Հայաստանի ղեկավարը: Ընդ որում Ռ.Քոչարյանը ավելացրել է, որ կձգտի նրան, որ Լեռնային Ղարաբաղը եւս ընդգրկվի այդ հանդիպումների ձեւաչափում: «Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի հասնել դրան: Անկասկած, ԼՂՀ առավել ակտիվ ներգրավումը գործընթացին կավելացնի կարգավորման շանսերը»,-նշել է նախագահը: Միեւնույն ժամանակ Հայաստանի նախագահը ափսոսանքով փաստել է, որ «Ադրբեջանում հայատյացությունը վերածվել է պետական քաղաքականության»: Խոսելով Ադրբեջանի հետ ռազմական եւ տնտեսական պարիտետի պահպանման մասին` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում տնտեսական ներուժը որոշում են «ոչ թե արտահանված նավթի բարելներով, այլ արդյունավետ տնտեսությամբ, եւ այստեղ Հայաստանն, անկասկած, առաջ է անցել Ադրբեջանից»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---