ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մերժել է Թուրքիայի վարչապետ Րեջեփ Էրդողանի առաջարկը` Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը երկու երկրների պատմաբանների կողմից համատեղ ուսումնասիրման մասին: Այս մասին նախարարը հայտարարել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով` Հայաստանը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը: «Պատմաբանները վաղուց իրենց խոսքն ասել են, եւ Թուրքիան պետք է որոշի իր վերաբերմունքը դրա նկատմամբ: Պատմաբաններն այլեւս անելիք չունեն»,- նշել է Վ.Օսկանյանը: Նշենք, որ մարտի 8-ին Թուրքիայի վարչապետը կոչ էր արել երկու երկրների պատմաբաններին, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության հարցերի «անկանխակալ» հետազոտություն անցկացնեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---