ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԱԾ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ. ԱՄՆ-ՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Հայաստանից դուրս չի բերվել մաքսանենգ զենքի ոչ մի միավոր: Այս մասին ԱՄՆ ԴՀԲ հատուկ գործակալ, տարածաշրջանում ԱՄՆ կառավարության իրավաբանական կցորդ Բրայան Փարմարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության ղեկավարի առաջին տեղակալ Հրաչ Հարությունյանը` ԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացիների ձերբակալման կապակցությամբ, որոնք մեղադրվում են զենքի անօրինական շրջանառությունում: Հրաչ Հարությունյանի խոսքերով` չնայած ձերբակալվածները վաճառել են զենքի 8 միավոր, սակայն բոլոր զենքերը ձեռքբերված են եղել ԱՄՆ-ում: Ինչպես տեղեկացրել է Հ.Հարությունյանը, մարտի 16-ին ձերբակալված Արթուր Սոլոմոնյանը եւ նրա եղբայր Լեւոն Սոլոմոնյանն իրոք Հայաստանի քաղաքացիներ են եւ գտնվել են ԱՄՆ-ում անօրինական` ուսանողական ծրագրերով: Մարտի 17-ին ՀՀ ԱԱԾ հետաքննական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ 235 հոդվածի 2-րդ մասով, եւ նույն օրն էլ ձերբակալվել են 3 անձինք` Սպարտակ Երիբեկյանը, Գրիգոր Մարտիրոսյանը եւ Արմեն Բարեղամյանը: Հ.Հարությունյանի խոսքերով` պարզվել է, որ Ս.Երիբեկյանը եւ Ա.Սոլոմոնյանը եղել են ուսանողական ընկերներ եւ կապ են պահպանել: Հենց նրան էլ դիմել է Ա.Սոլոմոնյանը` խնդրելով ձեռքբերել ապագա «ապրանքի» լուսանկարները: Նա իր հերթին դիմել է ըւնկերոջը` զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Սարգսյանին: Միացյալ Նահանգներից ուղարկված թվային տեսախցիկով նա լուսանկարել է «ապրանքը» եւ լուսանկարներն ուղարկվել են նահանգներ ինտերնետով: Սակայն, ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալը, ներկայումս Ա. Սարգսայնը ձերբակալված չի, քանզի լուսանկարված զենքը պետական գաղտնիք չի ներկայացնում: «Տվյալ դեպքում կատարվել է կարգապահության խախտում»,- տեղեկացրել է Հ.Հարությունյանը: Հ.Հարությունյանի համոզմունքով` նշված զորամասում անցկացվել է ստուգում, եւ զենքի բոլոր միավորներն իրենց տեղում են եղել: Միեւնույն ժամանակ, Հ. Հարությունյանը նշել է, որ զենքի դուրսբերումը չի կարելի բացառել, սակայն ընդգծել է, որ հայկական բանակում վերջին տարիների ընթացքում բարձրացել է կարգապահությունը եւ այժմ ընթանում է մասնագիտացված բանակի ձեւավորման գործընթացը: Հ.Հարությունյանի կարծիքով` հետաքննվող հանցագործությունը չի կարող ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Ընդհակառակը` հայկական իշխանությունները սերտորեն համագործակցում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարող երկրների կողքին: «Համագործակցությունը ցույց տվեց, որ Հայաստանն այն տեղը չի, որտեղից կարելի է արտահանել զենք: Գործը կքննվի, եւ մեղավորները կկանգնեն դատարանի առաջ»,- եզրափակել է Բրայան Փարմարը: Ընդսմին նա նշել է, որ ԱՄՆ վստահ է եւ հավատում է Հայաստանի դատական համակարգին, այդ պաատճառով կարեւոր չէ, թե որտեղ իրենց պատիժը կկրեն մեղավորները: Այսպիսով` ԱՄՆ-ում ձերբակալվածներն իրենց պատիժը կկրեն ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում ձերբակալվածները` Հայաստանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---