ՄԱԿ-Ը ՉԻ ԽՈՒՍԱՓՈՒՄ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ, ԹԵԵՎ ՉԻ ԱՆՎԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - «Իմ պաշտոնը թույլ չի տալիս ինձ գնահատականներ տալ 1915 թվականի իրադարձություններին, սակայն դա չի նշանակում, որ ես խուսափում եմ այդ գնահատականներից»,-այսօր ճեպազրույցում հայտարարել է ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Խուան Մենդեսը, պատասխանելով այն հարցին, թե ինչու ինքը չի որակում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն: Նրա խոսքերով, որպես ՄԱԿ-ի ներկայացուցիչ, նա պետք է արտահայտի այդ կառույցի կարծիքը: «Իսկ որպես մասնավոր անձ ես բավարար չափով չեմ ուսումնասիրել այդ հարցը եւ դժվարանում եմ սահմանում տալ դրան»,-ավելացրել է Խուան Մենդեսը: «Իմ մանդատը ենթադրում է ապագայում ցեղասպանության կանխման հարցերի քննարկում»,-ընդգծել է նա: Նա ընդգծել է նաեւ, որ թեեւ ՄԱԿ-ը չի անվանում այդ իրադարաձությունները ցեղասպանություն, դա չի նշանակում, թե կազմակերպությունը խուսափում է այդ հարցի քննարկումից: Խուան Մենդեսը ողջունել է ապրիլի 20-ին ՄԱԿ-ի կողմից բանաձեւի ընդունումը, որը վերաբերվում էր «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիային: Բանաձեւի հեղինակը Հայաստանն է:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---