ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԴԵՌԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

PanARMENIAN.Net - Գորան Լենմարկերի զեկույցը, որը Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցողն է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, չի քննարկվելու ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի Կոպենհագենում կայանալիք նիստում, հաղորդում է «Երկիր» թերթը: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ասել է, որ զեկույցը դեռեւս պատրաստ չէ, եւ հայկական կողմը համբերատար սպասում է աշխատանքների ավարտին: Իսկ ադրբեջանցիները անտեղի նյարդայնանում են, գտնելով, որ հարցը մտել է ԵԱՀԿ ԽՎ Վաշինգտոնում կայանալիք ամառային նստաշրջանի օրակարգ առանց իրենց մասնակցության: Նշենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սատար Սաֆարովը օրերս մտահոգություն է հայտնել, որ զեկույցը մինչ այժմ իրենց չի ներկայացվել: «Մինչ վաշինգտոնյան նստաշրջանը մենք պետք է մանրամասնորեն ծանոթանանք զեկույցին: Բացառված չէ, որ ադրեբջանական կողմը իր առաջարկները եւ դիտողությունները կներկայացնի փաստաթղթի վերաբերյալ»,-հայտարարել է Սաֆարովը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---