ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի խորհրդարանի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման եւ քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանի առաջարկով կողմերն արծարծել են նաեւ Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման հնարավորությունը: Հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել Պիեռ Ֆերդինանդո Կազինիի Հայաստան պաշտոնական այցի վերաբերյալ, որի շրջանակներում նախատեսվում է իտալական արվեստի փառատոնի անցկացում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---