ԳՎԻՆԵԱՅԻ ԲԱՆՏԻՑ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է

PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսի, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի մասնակցելու մեղադրանքով դատապարտված վեց հայ օդաչուների ազատ արձակման հարցը «մոտ է հանգուցալուծման», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մենք արդեն Հասարակածային Գվինեայի իշխանությունների հետ համաձայնության ենք գալիս եւ փորձում ենք գրավոր ամրագրել բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները», - հայտարարել է նա: «Շատ մեծ է հավանականությունը, որ օդաչուներին բաց կթողնեն: Ժամանակի հարց է»,- ավելացրել է Արա Աբրահամյանը: Նա չի նշել, թե ինչ պայմանների կամ խոստումների մասին է խոսքը, սակայն, հավաստիացրել է, հայկական կողմը Մալաբոյի իշխանություններին այնպիսի առաջարկ է արել, որից վերջիններս «դժվար թե կարողանան հրաժարվել»: «Քանզի արված առաջարկը փոխշահավետ է»,- ընդգծել է Ա.Աբրահամյանը: Անդրադառնալով հեղինակավոր միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության` դատապարտյալների վատ վիճակի մասին տարածած հայտարարությանը, Ա.Աբրահամյանը հավաստիաացրել է, որ հայ օդաչուների առողջությանը վտանգ չի սպառնում: «Ես աշխատում եմ անել ամեն ինչ, որպեզի լավացնեմ հայ օդաչուների վիճակը», - հայտարարել է նա` ավելացնելով, որ հայ օդաչուներին վերջերս կրկին դրամական օգնություն է փոխանցվել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---