ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ19 մայիսի 2005 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Նիկոլայ Պավլովին` վերջինիս հավատարմագրերի պատճեների հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրան բարձր առաքելության մեջ: Ինչպես նշել է Վ.Օսկանյանը, Հայաստանի անկախությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են ստացել: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի հայ-ռուսական փոխհարաբերությունների բարի ավանդույթների առավել ամրապնդմանը: Իր հերթին, Պավլովը բարձր գնահատելով հայ-ռուսական կապերը` պատրաստակամություն է հայտնել իր ուժերը ներդնել բոլոր ոլորտներում առկա հարաբերությունների զարգացման համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |