ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հրավերով, մասնակցելու է հունիսի 21-22-ը Բրյուսելում կայանալիք Իրաքին նվիրված միջազգային խորհրդաժողովին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Խորհրդաժողովին մասնկացելու են նաեւ արտգործնախարարներ 80 երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի քննարկման կենտրոնական թեման Իրաքի վերակառուցմանն ու տնտեսական առաջընթացի ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի համակարգման, ինչպես նաեւ երկրի նորընտիր կառավորությանը ցուցաբերվող միջազգային աջակցության հարցերն են:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---