ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՀՀ-Ի ԵՄ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբին` ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում էին նաեւ ԵԽ-ում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Հոլանդիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի դեսպանները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին սահմանադրական բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր: Գոհունակություն հայտնվեց ԵԽԽՎ-ի Հայաստանի վերաբերյալ բանաձեւի շուրջ, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի եւ հայկական պատվիրակության միջեւ քննարկումների դրական արդյունքի կապակցությամբ, ուր գտնվել են դժվարին հարցերի պատասխաններ: Վարդան Օսկանյանը բարձր գնահատեց հանձնախմբի աշխատանքը` նշելով, որ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւը վճռորոշ ազդեցություն կունենա Հայաստանի ժողովրդավարական գործընթացի հետագա զարգացման վրա: Ռոլանդ Վեգեները կարեւոր համարեց սահմանված ժամանակացույցով երկրորդ ընթերցմամբ նախագծի ընդունումը: Նա ընդգծեց, որ սահամանդրական բարեփոխումների շուրջ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ նկատվող դիրքորոշումների մերձեցումը, համակողմանի քարոզչությունը եւ հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը կնպաստի հանրաքվեի դրվող նախագծի ընդունմանը: Բացի այդ զրուցակիցները նշեցին, որ սահամանդրական բարեփոխումները նպաստավոր ազդեցություն կունենան նաեւ ԵԽ-ի առջեւ Հայաստանի բոլոր պարտավորությունների վերջնական իրականացման վրա: Այս առումով մտքեր փոխանակվեցին ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման եւ մամուլի լիակատար ազատության հարցերի շուրջ: Վարդան Օսկանյանը ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը, զարգացումները եւ հեռանկարները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---