ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ Ա-ԻՆ 1 հուլիսի 2005 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են հայ ժողովրդին հուզող մի շարք հարցեր, որոնք առնչվում են, մասնավորապես, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին եւ Հայաստանի զարգացման հեռանկարներին: Վ. Օսկանյանը Արամ Ա-ին իրազեկել է Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա վիճակի, հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի մասին: Այսօր էլ նախատեսված է Վարդան Օսկանյանի ելույթը Բեյրութի «Հայկազյան» համալսարանի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Հուլիսի երկուսին նախատեսված են ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ այցելություն հայաբնակ Այնճար ավան: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |