Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից անընդունելի է Եվրոպայի համար 4 հոկտեմբերի 2005 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիին, հաղորդում է ՀՀ կառավորության մամլո ծառայությունը: Դրական գնահատելով Եվրախորհրդի կոնգրեսի հետ Հայաստանի գրեթե տասնամյա համագործակցությունը` տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործընթացի եւ դրա վերահսկողության ուղղությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ փոխշահավետ գործակցությունն այսուհետ եւս հաջողությամբ կշարունակվի: Նա ողջունել է ԵԽ կոնգրեսի նախագահի այցը Հայաստան` մանավանդ այն շրջանում, երբ մեր երկրում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց հետեւում է նաեւ կոնգրեսի պատվիրակության դիտորդական առաքելությունը: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ներկայումս մեր երկրում տեղի են ունենում ակտիվ գործընթացներ, մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների քննարկումները. համապատասխան օրինագիծը շուտով դրվելու է հանրաքվեի: Ջովաննի դի Ստազին ընդգծել է, որ հետեւելով Հայաստանում տեղական ինքնակառավարման մարինների` մինչեւ այժմ կայացած ընտրություններին, կարող է արձանագրել, որ իրավիճակն այդ ոլորտում նկատելիորեն բարելավվում է, մեծանում է բնակչության մասնակցության աստիճանը, իշխանությունները եւ հանրությունը որոշակի փորձ են ձեռք բերում ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման ճանապարհին, ինչը չափազանց հուսադրող է: Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ԵԽ կոնգրեսի նախագահը կարեւորել է, մասնավորապես, Երեւանի քաղաքապետի ընտրովիության սահմանումը, իշխանության ապակենտրոնացմանն ուղղված քայլերը: Պարոն դի Ստազին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին «Տեղական ինքնակառավարման մասին» խարտիայի պահանջների իրականացման հարցում եւս, որը մեր երկիրը վավերացրել է դեռեւս 2003թ.: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու ուղին ընտրած Հայաստանը միշտ էլ հանդես է եկել հարավկովկասյան տարածաշրջանային ակտիվ փոխգործակցության նախաձեռնությամբ եւ այսուհետ էլ շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ: Իր հերթին Ջովաննի դի Ստազին կարեւորելով նաեւ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը հարեւան երկրների միջեւ, այդ տեսակետից անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը: Նա ընդգծել է, որ եվրոպական հանրության համար անհանդուրժելի է նաեւ եվրոպական տարածքում ամեն տեսակի բաժանարար գծերի անցկացումը: Պատրաստակամություն հայտնելով օժանդակելու տարածաշրջանային համագործակցությանն ուղղված բոլոր` այդ թվում նաեւ Հայաստանի նախաձեռնություններին, նա առաջ է քաշել տեղական ինքնակառավարման մարմինների տարածաշրջանային կենտրոնի ստեղծման գաղափարը, ինչը, ըստ նրա, կնպաստի դրանց միջեւ տնտեսական, սոցիալական, մշակութային համագործակցության հաստատմանը: Ողջունելով այդ գաղափարը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու նմանատիպ այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել նաեւ ընդհանուր տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը: Նա ողջունել է վաղը Երեւանում մեկնարկելիք «Տրանսսահմանային համագործակցությունը Եվրոպայում» համաժողովը եւ հաջողություններ է մաղթել երկրների ու ժողովուրդների միջեւ խաղաղության, հանդուրժողականության հաստատմանն ու կայուն զարգացմանն ուղղված համաժողովի աշխատանքին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը |