Ջովաննի դի Ստազի. մեր նպատակը համաեվրոպական ապագան է

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը իրազեկեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի եւ հանրաքվեի նախապատրաստման աշխատանքների մասին: Խորհրդարանը որակելով որպես ժողովրդավարության տուն` Ջ.դի Ստազին կարեւորեց ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը Հայաստանում: Նա վստահություն հայտնեց, որ բարեփոխումները կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների կատարելագործմանը: «Մեր նպատակը ընդհանուր եվրոպական ապագան է»` նշեց պարոն Ստազին` պատրաստակամություն հայտնելով աջակցել Հայաստանի ՏԻՄ մարմինների կատարելագործմանը եւ եվրոպական համագործակցության կայացմանը: Քննարկվեցին նաեւ Հարավային Կովկասի երեք երկրների տեղական ինքնակառավարման մարմինների, ապա նաեւ եվրոպական ՏԻՄ-երի հետ համագործակցության հնարավորությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ հանրաքվեի հաջող ելքի պարագայում հաջորդ քայլը լինելու է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Նշվեց նաեւ, որ ապրիլին Երեւանում Եվրամիության աջակցությամբ կկազմակերպվի ռեգիոանալ համագործակցության խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս, որը կնպաստի նաեւ տարածաշրջանային կապերի զարգացմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---