Սահմանադրության հանրաքվեն չի ազդի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Սահմանադրության հանրաքվեի այս կամ այն արդյունքը անմիջական ազդեցություն չի ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական բաժնի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, 2003 թվականին Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, որը բացասական ելք ունեցավ: «Ոչ մի աղետ տեղի չունեցավ եւ հակամարտության կարգավորման արդյունքի հարցում հանրաքվեն ազդեցություն չունեցավ: Այս հարցին պետք է նայել այլ անկյան տակ` ինչ կստանա Հայաստանը սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում ղարաբաղյան խնդրի լուծման համատեքստում: Սահմանադրական փոփոխությունների ընդունման հետ կբարձրանա Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, իսկ դա նշանակում է, որ մենք ավելի շատ դաշնակիցներ կունենանք ղարաբաղյան կարգավորման հարցում: Մեր խոսքը ավելի ընկալելի կլինի եվրոպական հանրության համար: Փոփոխությունների ընդունման արդյունքում դառնալով առաջատար երկիր տարածաշրջանում, Հայաստանը եւս մեկ ռեսուրս կունենա խնդրի լուծման համար: Եվ որքան շատ դաշնակիցներ ունենանք, այնքան հասու կլինի մեր տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ընդգծել է Ռ.Քոչարյանը:



Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղը երբեք չի միանա Հայաստանին եւ չի անկախանա», ինչպես նաեւ նման իրավիճակում բանակցությունների նպատակահարմարության մասին հարցին, Հայաստանի նախագահը հայտարարել է.«Իմաստ չէր ունենա շարունակել բանակցությունները, եթե հայկական եւ ադրբեջանական կողմերը խոսեին նույն բանի մասին: Ոչ ոք կասկածներ չունի Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքրոշումների վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղը ազատ երկիր է: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կոնֆեդերատիվ հարաբերություններ են»: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ են որոշ զիջումներ: Սակայն զիջումը սկզբունքային հարցերում պարտություն է, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---