Վ.Օսկանյան. «Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, մեր հողն է, որտեղ դարերով ապրել են մեր նախնիները»25 նոյեմբերի 2005 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է եւ երբեք չի հանձնվի Ադրբեջանի իրավասությանը»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Լեռնային Ղարաբաղի զարգացման համար միջոցների հանգանակման ԱՄՆ-ում ընթացող հեռուստամարաթոնի ժամանակ: Նա հայտարարել է , որ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի դառնա Ադրբեջանի մաս, քանի որ Ղարաբաղի ժողովուրդը եւ ողջ աշխարհի հայերը դա թույլ չեն տա»: «90-ականների սկզբին Ղարաբաղի բնակիչները պայքարում էին իրենց հողի համար փաստորեն դատարկ ձեռքերով: Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, մեր հողն է, որտեղ դարերով ապրել են մեր նախնիները: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում հայտնվեց միայն խորհրդային շրջանում»,-ասել է նախարարը: Նրա խոսքերով, «Ղարաբաղը միշտ առավել անկախ է եղել, քան Հայաստանը: Նույնիսկ երբ Հայաստանը եղել է զավթիչների լծի տակ, Ղարաբաղը պահպանել է իր անկախությունը: Որքան ամուր լինի կապը Լեռնային Ղարաբաղի հետ եւ նրա միասնությունը ողջ աշխարհի հայության հետ, այնքան դժվար կլինի ընդգրկել նրան Ադրբեջանի կազմում»,-ամփոփել է Վ.Օսկանյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |