Հունվարի 25-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի ծրագրով նախատեսվում են Ս.Իվանովի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Ս.Իվանովի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---