Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն մարտի սկզբին Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն մարտի սկզբին Վաշինգտոնում, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի կունենան խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ֆրանսիայում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված հայտարարության մեջ: «Խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ապագա բանավեճի տարբեր տեսանկյունները: Չնայած ինտենսիվ քննարկումներին, կողմերի դիրքորոշումները որոշ բարդ սկզբունքների հարցում մնացել են անփոփոխ: Այնուամենայնիվ, նախագահները բարձր են գնահատել բանակցությունների ընթացքը եւ նույնիսկ ցուցումներ են տվել իրենց երկրների արտգործնախարարներին համանախագահների աջակցությամբ գտնել ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ուղիներ: Հանդիպման ավարտին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը հայտարարել է լրագրողներին. «Տեղի են ունեցել բանակցություններ երկու նախագահների միջեւ, որոնց ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերի ողջ շրջանակը: Հանդիպման ընթացքում երկու նախագահների միջեւ բարենպաստ անձնական մթնոլորտ ձեւավորվեց: Սակայն քննարկումների արդյունքում կողմերի դիրքորոշումներում էական փոփոխություններ չեղան: Մենք պետք է մտածենք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք առաջ, արդյուքներ չկան, համաձայնության հասնել չի հաջողվել»: Սթիվեն Մաննը հաղորդել է, որ փետրվարի 13-ին համանախագահները պետք է մեկնեն Բրյուսել ԵԱՀԿ գործող նախագահին իրենց զեկույցը ներկայացնելու համար: Նա նաեւ հաղորդել է, որ մարտի սկզբին Վաշինգտոնում կտրվի Ռամբույեի հանդիպման գնահատականը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---