Բանակցությունները Ռամբույեում Քի-Ուեստից հետո ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ամենալուրջ փորձն էին13 փետրվարի 2006 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունները Քի-Ուեստից ղարաբաղյան գործընթացի ողջ պատմության ընթացքում, ամենալուրջ փորձն էին ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը: Բանակցող կողմերն, ըստ նրա, Քելբաջարի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի` շատ դժվարին խնդիրների առջեւ հայտնվեցին եւ չկարողացան առաջ շարժվել: Նրա խոսքերով, Ղարաբաղի կարգավիճակը ենթադրում է հանրաքվեի անցկացում: Աղբյուրը նշել է, որ ենթադրություններ կան, որ «հայկական կողմը գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերման գրաֆիկը ցանկանում է կապել հանրաքվեի անցկացման ժամկետի հետ եւ այդ տրամաբանությամբ առաջարկում է Քելբաջարը հանձնել ամենավերջում, երբ ադրբեջանցիները համաձայնեն հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Սակայն ադրբեջանցիները դեմ են, եւ Ռամբույեում չհաջողվեց որեւէ առաջընթաց արձանագրել այս դիրքորոշումներում»,-հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |