Հայաստանը կօգտագործի IPAP-ը պաշպանունակությունը եւ անվտանգությունը ամրապնդելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը եվրաինտեգրումն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը ՆԱՏՕ-ի «Անվտանգության տնտեսական հարցերը, պաշտպանության ոլորտի կառավարման բարելավում» խորագրով սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստան-ՆԱՏՕ անհատական համագործակցության ծրագիրը (IPAP) ենթադրում է լիարժեք համագործակցություն Դաշինքի հետ անվտանգության ոլորտում եւ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական հարաբերությունների զարգացում: «Հայաստանը կօգտագործի ծրագիրը պաշպանունակությունը եւ անվտանգությունը ամրապնդելու համար: Զարգացած ժողովրդավարությամբ երկրների հետ համագործակցությունը անհրաժեշտ է զարգացման համար ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում»,-ասել է Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---