ՆԱՏՕ-ն չի մեկնաբանում Ղարաբաղում Դաշինքի խաղաղապահներին տեղակայելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն, խուսափելով ակտիվությունից, այնուամենայնիվ, ցանկանում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն լինի: Ըստ ՆԱՏՕ-ի տնօրինության պաշտպանության տնտեսության եւ անվտանգության հարցերով փոխղեկավար Ռենե Վայհարդի, ինքը չի պատրաստվում մեկնաբանել Դաշինքի խաղաղապահներին տեղակայելու հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: «Հակամարտությունների կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հուսով եմ, որ կողմերը կկարողանան առաջընթացի հասնել եւ դրական արդյունքներ գրանցել ղարաբաղյան կարգավորման հարցում»,-ասել է Վայհարդը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---