2015 թվականին հայկական բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին

PanARMENIAN.Net - Եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի ստանձնած պարտավորությունները դիտարկվում են համալիր տեսքով. բարեփոխումներ պաշտպանության ոլորտում, ռազմական պլանավորում եւ բյուջե: Այդ մասին այսօր Երեւանում կայացած ՆԱՏՕ-ի «Անվտանգության տնտեսական հարցերը, պաշտպանության ոլորտի կառավարման բարելավում» խորագրով սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, այս տարի սկսվել է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը: «2007 թվականին պատրաստ կլինի ՀՀ ազգային դոկտրինը, հաջորդ տարի` ռազմականը: 2008 թվականից կսկսվի նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերումը եւ մասնագետների ուսուցումն ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների: Այժմ երկու հայ սպա ուսանում են ԱՄՆ-ում, հաջորդ տարի կմեկնեն եւս եկուսը: Այնպես որ 2015 թվականին մեր բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին»,-նշել է Աղաբեկյանը: Անդրադառնալով հայ-ռուսական ռազմական գործակցությանը` Ա.Աղաբեկյանը նշել է, որ մասնակցությունը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործակցության ծրագրին (IPAP) չի հակասում Ռուսաստանի հետ ռազմական հարաբերություններին: «Ազգային անվտանգության դոկտրինում հաշվի կառնվեն Հայաստանի հարաբերություններրը ՌԴ-ի, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի հետ: Մեկը չի բացառում մյուսը: Հայաստանը առաջնորդվելով իր շահերով հաշվի է առնում տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը»,-ընդգծել է ՀՀ պաշտպանության փոխնախարարը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---