ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Երեւան է ժամանել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Աբբոթ-Վաթթը: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, հանրապետության ղեկավարությանը հավատարմագրերի հանձնման վերջնական օրն առայժմ չի որոշվել: Նշենք, որ Թորդա Աբբոթ-Վաթթը նշանակվել է անցած տարվա ապրիլին եւ այդ պաշտոնում կփոխարինի Թիմոթի Ջոնսին, որն անցել է այլ դիվանագիտական աշխատանքի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---