ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հունվարի 22-24-ը Նյու Յորքում կկայանա հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամների հերթական հանդիպումը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել հանձնաժողովի անդամ, Երեւանի պետական համալսարանի դոցենտ Դավիթ Հովհաննիսյանը: Ընդ որում նա չի ճշտել, թե հատկապես ինչ հարցեր կքննարկվեն, նշելով միայն, որ այդ մասին որոշակիորեն կարելի կլինի խոսել միայն հանդիպման ավարտից հետո: Հիշեցնենք, որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը սկսել է գործել ավելի քան մեկ տարի առաջ: 2001 թվականի դեկտեմբերին հայկական կողմը դադարեցրել էր իր գործունեությունը հանձնաժողովում այն բանից հետո, երբ թուրքական կողմը միակողմանի կարգով դիմել էր Անցումային արդարադատության միջազգային կենտրոն` պահանջելով չքննարկել Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիային անցյալ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդի համապատասխանության հարցը: Մինչդեռ, նախկինում հանձնաժողովի երկու կողմերը պայմանավորվել էին ներկայացնել այդ հարցը միջազգային-իրավական կազմակերպության ուսումնասիրությանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---