ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրին23 մարտի 2006 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի անկախության 15-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների ծրագրին, որի հաղորդմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Ծրագիրը, որն ընդգրկում է տոնական-հանդիսային, գիտակրթական, մշակութային, մարզական եւ այլ բնույթի շուրջ 8 տասնյակ միջոցառումներ, հանրապետության մայրաքաղաքում, մարզերում ու համայնքներում կիրականացվի ապրիլ ամսից սկսած մինչեւ տարեվերջ: Տոնակատարությունների սկիզբը կնշանավորվի սուրբ պատարագով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հայկական բոլոր եկեղեցիներում:ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան նաեւ համահայկական միջոցառումներ, այդ թվում` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երկրորդ փառատոնը, համահայկական-երիտասարդական չորրորդ եւ կրթական երկրորդ համաժողովները, «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը: Անկախության 15-ամյակի շաբաթվա ընթացում` սեպտեմբերի 17-ից 24-ը կանցկացվեն Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը, համահայկական տնտեսական երկրորդ համաժողովը, տարբեր գիտաժողովներ, կկազմակերպվեն անկախության տարեդարձին նվիրված պլակատի եւ լուսանկարչական ցուցահանդեսներ, անկախության 15 տարիներին նկարահանված ֆիլմերի ցուցադրություն: Հոբելյանական շաբաթվա սկիզբը կնշանավորվի Էջմիածնում եւ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում տրվելիք Սուրբ պատարագով: Ծրագրի հիմնական հանդիսությունները տեղի կունենան սեպտեմբերի 21-ին: Անկախության օրը միջոցառումները կմեկնարկեն Եռաբլուր այցելությամբ, այնուհետեւ Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես, մայրաքաղաքում եւ մարզերում տեղի կունենան ժողովրդական տոնախմբություններ, Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկազմակերպվի տոնական մեծ համերգ: Երեկոյան Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում կտրվի հրավառություն: Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց հանրաքվեի արդյունքները, հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար |